Մակեդոնական կառավարությունը երկուշաբթի օրը հաստատել է երկրի անվանափոխության վերաբերյալ օրինագծի նախագիծը և ուղղել այն խորհրդարանի հաստատմանը, հայտնում է VoaNews-ը։
Երկրի անվանափոխության հարցի շուրջ հանրաքվեն չկայացավ ցածր մասնակցության պատճառով։ Այժմ հարցի լուծումը մնացել է խորհրդարանին։
Իշխող կոալիցիան 72 մանդատ ունի 120 տեղանոց խորհրդարանում, սակայն սահմանադրական փոփոխությունների ընդունման համար անհրաժեշտ է ձայների 2/3-ը։ Երկրի վարչապետ Զորան Զաևը հայտարարել է, որ կլուծարի խորհրդարանը, եթե նախագիծը չընդունվի։