Բելառուսը ձգտելու է մեծացնել իր դերակատարությունը Եվրոպայում և Եվրասիայում հակամարտությունների կարգավորման գործում: Այդ մասին հոկտեմբերի 9-ին հայտարարել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ կայացած հանդիպման ժամանակ, տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը:
«Բելառուսն առաջվա պես ձգտելու է ավելի մեծ դեր խաղալ հակամարտությունների կարգավորման գործում, որոնք, ցավոք, մեր եվրոպական, եվրասիական մայրցամաքում գոյություն ունեն»,-ասել է Լուկաշենկոն:
Լուկաշենկոյի խոսքով՝ Բելառուսը հանդես է գալիս և միշտ հանդես է եկել «այս բարդ հակասական աշխարհում երկխոսության օգտին, որը շփման գլխավոր միջոցն է ժողովուրդների, պետությունների ղեկավարների միջև, պետությունների միջև ընդհանրապես»: