Այսօր հրաժարական է ներկայացրել ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին, փոխանցում է Ազատություն ռադիոկայանը:
Ռադիոկայանի հաղորդմամբ, ամերիկյան լրատվական գործակալությունները նշում են, որ Վաշինգթոնի քաղաքական շրջանակների համար այդ հրաժարականի լուրը բավական անսպասելի է եղել:
Նիկի Հեյլին այսօր հանդիպել է իր աշխատակիցներին և հայտնել իր հրաժարականի մասին: Նա առայժմ որևէ մեկնաբանություն չի արել հրաժարականի դրդապատճառների մասին: Նշվում է նաև, որ այսօր Հեյլին Սպիտակ տանը զրուցել է նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Նիկի հեյլին առաջադրվել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնում 2016 թվականի նոյեմբերին Դոնալդ Թրամփի կողմից, իսկ Սենատի կողմից հաստատվել է 2017 թվականի սեպտեմբերին: