Հայաստանի և Ադրբեջանի Անկախության տոների կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շնորհավորանքներում Ղարաբաղի հարցով թաքնված որեւէ ուղերձ չկա։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին Երևանում կայացած իր վերջին մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը՝ մեկնաբանելով Թրամփի շնորհավորանքների բովանդակությունը։
Երկու երկրներում էլ տեղի էին ունենում քաղաքական իրադարձություններ, նշել է դեսպանը: «Կարծում եմ՝ նախագահը խոսել է հույսի, սպասելիքների մասին։ Որ այդ նոր իրադարձությունները նոր լիցք, նոր հնարավորություններ կբերեն երկու կառավարությունների կողմից էլ»,- ասել է դեսպանը։