Երևանի ավագանու առաջին նիստի ընթացքում «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար Հայկ Մարությանն օրենքի ուժով ստանձնեց Երևանի քաղաքապետի պաշտոնը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստի ընթացքում այս մասին հայտարարեց առաջին նիստը վարող Լիլիթ Պիպոյանը:
«Հիմք ընդունելով, որ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով «Իմ քայլը» դաշինքը ստացել է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ուստի Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 44-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ «Իմ քայլը» դաշինքի ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող Հայկ Մարությանը օրենքի ուժով համարվում է Երևանի ընտրված քաղաքապետ»,- հայտարարեց նա: