Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Ֆրանսիայի Վալանս քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Նիկոլա Դարագոնի գլխավորությամբ:
Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են քույր քաղաքների համաձայնության շրջանակներում մայրաքաղաք Ստեփանակերտի և Վալանսի միջև կապերի հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ երկկողմ հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով՝ ընդգծելով, որ Արցախը կարևորում է Ֆրանսիայի տարբեր քաղաքների հետ փոխգործակցության ընդլայնումը և խորացումը: