ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հրամանով Աննա Նաղդալյանը նշանակվել է ԱԳՆ մամուլի խոսնակ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԳՆ արդեն նախկին խոսնակ Տիգրան Բալայանը:
«Բարի երթ ու միայն լավ լուրեր»,-գրել է Տիգրան Բալայանը:
Հիշեցնենք, որ Տիգրան Բալայանը նշանակվել է Նիդեռլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: