Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի օրերի ընթացքում Երևանի մետրոպոլիտենn իր աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով՝ աշխատանքային օրվա գրաֆիկով և լրացուցիչ շարժակազմերով: Այդ մասին «Արմենպրես»-ի հաղորդմամբ հայտարարել է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը:
Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: Մետրոյի աշխատանքները կսկսվեն 07:00-ից մինչ 24:00-ն, անհրաժեշտության դեպքում կերկարաձգվեն: