ՀԱՊԿ անդամ բոլոր երկրներն առաջին անգամ մասնակցել են Ղրղզստանում անցկացվող զորավարժություններում զորակազմերի կիրառման համատեղ պլանավորմանը: Այս մասին հայտնել է զորավարժությունների ղեկավար, Ռուսաստանի Կենտրոնական ռազմական օկրուգի զորահրամանատար, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Լապինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Գործողությունները մշակվել են «Փոխգործակցություն-2018» զորավարժությունների ժամանակ, որոնք հոկտեմբերի 10-13-ն անցկացվում են Ղրղզստանում:
«2017 թվականին ՌԴ ԶՈՒ եւ Ղրղզստանի ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորման կիրառման պլանը ստորագրելուց հետո ՀԱՊԿ բոլոր անդամ երկրների մասնակցությամբ մենք անցկացնում ենք վեց երկրների զորակազմերի կիրառման համատեղ պլանավորում Կենտրոնասիական ռազմավարական ուղղությամբ, ըստ որում՝ զորքերի (ուժերի) խմբավորման կառավարումն իրականացվում է իմ ղեկավարությամբ»,- ասել է Լապինը:
«Փոխգործակցություն-2018» զորավարժություններն անցկացվում են Ղրղզստանում «Էդելվեյս» զորավարժարանում: Պրակտիկ գործողությունների ժամանակ զորքերի միացյալ խմբավորումը լեռներում հետ կմղի և կոչնչացնի ապօրինի ռազմական կազմավորումը: