Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստան կայցելի աշխատանքային այցով: Այս մասին ինչպես հայտնում է NEWS.am-ը` հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը:
«Մակրոնի այցելությունը Հայաստան պետական այց չէ»,- հայտարարել է Եղոյանը:
Էմանուել Մակրոնը Հայաստան կժամանի մասնակցելու հոկտեմբերի 11-12-ն անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին: