Ռուսաստանի, Չինաստանի և ԿԺԴՀ-ի արտաքին գործերի փոխնախարարները կոչ են արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին վերանայել պատժամիջոցները Փհենյանի նկատմամբ: Այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ասված է ՌԴ-ի, ՉԺՀ-ի և ԿԺԴՀ-ի ԱԳ փոխնախարարների եռակողմ կոնսուլտացիաների վերաբերյալ հաղորդագրության մեջ:
«Հաշվի առնելով ԿԺԴՀ-ի կողմից ձեռնարկած ապամիջուկայացմանն ուղղված կարևոր քայլերը կողմերը անհրաժեշտ են համարում որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վերանայի ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցները: Ընդհանուր դիրքորոշում է հաստատվել միակողմանի պատժամիջոցների դեմ»,- ասված է հաղորդագրության մեջ: