ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Այովա նահանգ իր ուղեւորության ժամանակ իր իմփիչմենթի մասին է կատակել, հայտնում է Gazeta–ն՝ վկայակոչելով ABC News հեռուստաալիքին։ Թրամփը մեղադրել է դեմոկրատներին, որ նրանք արդեն փորձում են տապալել Բրետ Քավանոյին, որին հաստատել են Գերագույն դատարանի դատավորի պաշտոնում։
«Հաջորդ շաբաթ նրանք խոսել են իմփիչմենթի մասին, հանուն ինչի՞»,–հարցրել է նա հանրությանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Քավանոյի նկատմամբ, որի թեկնածությունն առաջադրել է Թրամփը, սեքսուալ սկանդալ էր բորբոքվել։ Նրան մեղադրել են 36 տարվա վաղեմության սեռական բռնության մեջ, որը Քավանոն հերքում է։