Սիրիայի կառավարությունը ԱՄՆ-ից ոչ մի դոլարի օգնություն չի ստանա երկրի վերականգնման համար, քանի դեռ Իրանի կողմից աջակցվող կազմավորումները չեն լքել Սիրիայի տարածքը:
Այդ մասին հայտարարել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն՝ ելույթ ունենալով Ամերիկայի ազգային անվտանգության հրեական ինստիտուտ ոչ կառավարական կազմակերպությունում.
«ՄԱԿ-ում մենք մենք փոխհամաձայնության կոչ Էինք անում այն բանի շուրջ, որ Իրանը եւ նրա վերահսկողության տակ գտնվող ուժերը չպետք Է ներկայություն պահպանեն Սիրիայում:
Երկրից իրանական ուժերի դուրսբերման պատասխանատվությունն ընկած Է սիրիական կառավարության վրա, որը պատասխանատվություն Է կրում այնտեղ Իրանի ներկայության համար: Մենք պարզորոշ հասկանալ ենք տվել. քանի դեռ Սիրիան չի հասել Իրանի կողմից աջակցվող ուժերի լիակատար դուրսբերմանը, նա ԱՄՆ-ից ոչ մի դոլար չի ստանա վերականգնման համար»,- ասել Է Փոմպեոն: Ավելի վաղ Եվրամիության եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչները քանիցս հայտարարել են, որ կսկսեն օգնել Սիրիայի վերականգնմանը միայն «քաղաքական անցումից» հետո: