Աշխարհը կփլվեր, եթե չլիներ Եվրամիությունը: Նման հայտարարություն է արել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հոկտեմբերի 10-ին՝ դասախոսությամբ հանդես գալով Ֆինլանդիայում, փոխանցում է «Արմենպրես»-ը:
«Մի պահ մտածեք այդ մասին: Փակեք աչքերը և մի պահ պատկերացրեք, որ Եվրոպական միությունն անհետացել Է աշխարհի բեմահարթակից: Մեկ ամսով կամ մեկ շաբաթով, նույնիսկ մի քանի օրով: Աշխարհը պարզապես կփլվեր»,- նշել է Մոգերինին: Նա կոչ Է արել «գիտակցել, որ աշխարհը Եվրոպային որպես ելման կետ Է նայում» կողմնորոշիչ փնտրելիս:
«Բացառեք բոլոր այն գործողությունները, որ մենք ամբողջ աշխարհում ձեռնարկում ենք որպես Եվրոպական միություն, անդամ պետությունների հետ միասին, լինի դա խաղաղությունն ու անվտանգությունը, զարգացումը, մարդասիրական գործունեությունը, դիվանագիտությունը, եւ դուք կհասկանաք, որ աշխարհի իրադրությունն, անտարակույս, շատ ավելի վատ կլինի»,- հավելել Է նա: Մոգերինիի կարծիքով՝ հարցն արդեն այն չԷ, գերտերություն Է արդյոք Եվրամիությունը, այլ այն, թե ինչպես օգտագործել այն ուժը, որը նա ունի: Ավելի վաղ Մոգերինին Եվրամիությունը հայտարարել Է համաշխարհային մշակութային գերտերություն՝ նշելով Եվրոպայի արտաքին քաղաքականության այդ ոլորտում փոխգործակցության կարևոր բաղադրիչը: