Գագաթնաժողովի հոկտեմբերի 12-ի օրակարգով նախատեսված է Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղարի զեկույցը: Կկայանան հայտարարություններ, բանաձևերի և գագաթնաժողովի այլ փաստաթղթեր կընդունվեն:
Այսօր գագաթնաժողովի մասնակիցների կողմից կսահմանվի Ֆրանկոֆոնիայի հաջորդ գագաթնաժողովի վայրն ու ամսաթիվը:
Երևանում ընթացող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակում այսօր տեղի կունենա նաև Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղարի ընտրությունը: Այս պաշտոնի թեկնածուներն են կազմակերպության գործող գլխավոր քարտուղար Միկայել Ժանը և Ռուանդայի արտաքին գործերի նախարար Լուիզ Մուշիկիվաբոն:
Օրն ու ամբողջ գագաթնաժողովը կամփոփվի եզրափակիչ մամուլի ասուլիսով:
Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել 84 երկրի պատվիրակություն: Գագաթնաժողովին մասնակցում է 38 երկրի ղեկավար:
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախագահությունը Մադագասկարից 2 տարով փոխանցվեց Հայաստանին:
Գագաթաժողովի թեման է «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»: Համընդհանուր արժեքների վրա խարսխված այս թեման հնարավորություն կտա արտացոլել Ֆրանկոֆոնիայում խաղաղությունը, համերաշխությունը և զարգացումը։Որպես Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի լոգո ընտրվել է նուռը՝ ի նշան ֆրանկոֆոն ողջտարածքի խաղաղության և բարգավաճման։