Հայաստանում մեզ այնքան լավ ենք զգում, որ չենք ուզում հեռանալ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Կասկադում շրջայցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնը, փոխանցում է News.am-ը:
«Շնորհակալ եմ Հայաստանին այս արտասովոր հյուրընկալության համար։ Մեզ այնքան լավ ենք զգում, որ չենք ցանկանում հեռանալ։ Միշտ կհիշենք այս արտասովոր ուղևորությունը»,–նշել է տիկին Մակրոնը։