Թուրքիան ԱՄՆ-ին տեղեկացրել է սաուդցի լրագրողի մահվան փաստն ապացուցող ձայնագրությունների մասին

15:36     12 հոկտեմբերի, 2018

Թուրքիան Միացյալ նահանգներին տեղեկացրել է ձայնագրությունների մասին, որոնք հաստատում են Սաուդյան Արաբիայից լրագրող Ջամալ Հաշոգիի մահվան փաստը։ Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն՝ հղում կատարելով The Washington Post-ին։

Թուրքական կողմի տվյալներով, դատելով տեսագրություններից և ձայնագրություններից՝ Հաշոգին սպանվել է  Ստամբուլում Սաուդյան Արաբիայի  դեսպանատան շենքի մոտակայքում։ 

«Դուք կարող եք լսել նրա և մի քանի տղամարդու ձայներ, որոնք արաբերեն են խոսում։ Դուք կարող եք լսել, թե ինչպես են նրան տանջել, իսկ հետո սպանել»,- պատմել է աղբյուրներից մեկը։

 

 


© armedia.am