Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն յոթ տարվա մեջ առաջին անգամ պաշտոնական այցով Չինաստան կժամանի, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ճապոնիայի վարչապետը Չինաստանի Պետական խորհրդի նախագահ Լի Կեցյանի հրավերով հոկտեմբերի 25-27-ը պաշտոնական այցով կմեկնի Չինաստան », - հայտնել է Չինաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լու Կանը:
Նշենք, որ երկու երկրների միջև հարաբերությունները լարվել էին 2012թ․-ին, երբ Ճապոնիան ազգայնացրեց Հարավչինական ծովում գտնվող մի խումբ անմարդաբնակ կղզիները: