Պենտագոնում հայտնել են տվյալների բազան կոտրելու մասին
Պենտագոնում հայտնել են նախարարության տվյալների բազան կոտրելու հետևանքով տեղի է ունեցել աշխատակիցների անձնական տվյալների արտահոսք:
Associated Press գործակալության տվյալներով խոսքը մոտ 30 հազար աշխատակիցների՝ ինչպես զինվորական, այնպես էլ քաղաքացիական, տվյալների արտահոսքի մասին է: Սակայն այդ թիվը հետաքննության արդյունքում կարող է աճել:
Նշվում է, որ արտահոսքը կարող էր տեղի ունենալ մի քանի ամիս առաջ, սակայն հայտնաբերել են վերջերս: Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչը պնդում է, որ նախարարության տվյալների բազան ջարդվել է կոմերցիոն մատակարարի կողմից: