Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն Սաուդյան Արաբիայի ուժային կառույցների ներկայացուցիչներին և պաշտոնատար անձանց կներառի պատժամիջոցների ցուցակում, որն այժմ մշակվում է, հայտնում է The Independent-ը:
Պարբերականի տվյալներով, պատժամիջոցների սահմանումը դիտարկվում է դիվանագետների կողմից որպես միանգամայն հավանական սցենար՝ ի պատասխան սաուդցի լրագրող Ջամալ Խաշողիի անհետացմանը:
Հիշեցնենք, սաուդցի ընդդիմադիր լրագրողն անհետացել է հոկտեմբերի 2-ին Ստամբուլում թագավորության հյուպատոսության շենք մտնելուց հետո: Թուրքական իշխանությունները հայտնում են, որ ունեն տեսանյութ, որն ապացուցում է, որ լրագրողնին սպանել են հյուպատոսության շենքում: