ԱՄՆ նախկին պետքարտուղար, նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնին զրկել են կառավարության գաղտնի տեղեկություններին հասանելիությունից: Այս մասին ասվում է պետքարտուղարության նամակում, որը հրապարակել է Politico-ն:
Նշվում է, որ Քլինթոնը գաղտնի տեղեկություններին հասանելիությունից զրկվել է ընթացիկ տարվա օգոստոսի 30-ից: Ընդգծվում է, որ դա արվել է նրա խնդրանքով:
Բացի այդ, գաղտնի տեղեկություններին հասանելիությունից զրկվել է Քլինթոնի օգնական Շերիլ Մայլզը և ևս չորս մարդ, որոնց անունները փաստաթղթում չեն բացահայտվում: