Կանադան կոչ է անում Ղարաբաղյան հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով՝ բանակցային գործընթացի միջոցով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 13-ին ՀՀ վարչապետի ու Կանադայի վարչապետի համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:
«Կանադան կոչ է անում շարունակել խաղաղ բանակցությունները: Հուսով ենք, որ հարցը խաղաղ կհանգուցալուծվի: Կոչ ենք անում նաև շարունակել միջազգային գործընթացը: Հուսանք, որ խնդիրը կլուծվի ի շահ տարածաշրջանի ժողովուրդների»,- ասաց Թրյուդոն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Կանադայի վարչապետի հետ զրույցում նրան հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած պայմանավորվածությունների մասին: