Ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնը, ով մոտ 2 տարի գտնվել է Թուրքիայում անազատության մեջ, այսօր վերադարձե լէ ԱՄՆ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ Բրանսոնը օդանավով տեղափոխվել է Վաշինգթոնի մոտ գտնվող Էնդրյուս ռազմակայան։ Դրանից առաջ Գերմանիայում նա բուժզննություն է անցել։ Ավելի վաղ ո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է Բրանսոնի հետ Սպիտակ տանը։
Հոկտեմբերի 12-ին թուրքական Իզմիր քաղաքի դատարանը Բրանսոնին դատապարտել է երեք տարվա ազատազրկման, սակայն որոշել է ազատ արձակել նրան՝ հաշվի առնելով արդեն անազատության մեջ գտնվելու ժամկետը։