Ազգերի լիգայի երրորդ տուրի Հայաստան-Ջիբրալթար խաղից հետո երկրպագուների բախում է տեղի ունեցել:
Հանդիպման ավարտին արևելյան տրիբունայում, որտեղ հիմնականում նստած էին ՖԱՖ-ի և «Red Eagles» երկրպագուական ակումբի ներկայացուցիչները, բախում է տեղի ունեցել: Երկրպագուների բաժանել և հանգստացրել է ոստիկանությունը, հաղորդում է «Արմենպրես»-ը:
Ֆուտբոլի Ազգերի լիգայի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը Երևանում հյուրընկալելով Ջիբրալթարին և պարտվեց նվազագույն հաշվով: