ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ թուրքական դատարանի կողմից ամերիկյան պաստորի ազատ արձակումը մեծ քայլ է երկկողմ հարաբերություններում: Այս մասին Թրամփը հայտարարել է պաստոր Բրանսոնի հետ հանդիպման ընթաևում, փոխացում է RT-ն:
Թրամփը կրկին շնորհակալություն է հայտնել նախագահ Էրդողանին և թուրք ժողովրդին։
Նրա խոսքերով՝ վերջին ժամանակներս Վաշինգտոնի և Անկարայի միջև լարված հարաբերություններ էին, բայց ներկայումս կարող են կարգավորվել։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում գրել էր, որ պաստոր Բրանսոնի ազատ արձակման համար ԱՄՆ-ն Թուրքիայի հետ որևէ գործարք չի կնքել՝ ընֆգծելով, որ ինքը գործարքներ չի կնքում «պատանդների» ազատման համար։