Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինային։
Հանդիպմանը քննարկվել են Եվրոպա-Արցախ կապերին վերաբերող հարցեր։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքը:
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Եվրոպայի հետ փոխգործակցությունն Արցախի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է՝ բարձր գնահատելով Յարոմիր Շտետինայի ներդրումը դրա զարգացման գործում: