Եփրատ գետի արեւելյան ափին գտնվող «Էլ-Բահրա» փախստականների ճամբարի վրա հարձակման ժամանակ «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչները հոկտեմբերի 13-ին պատանդ են վերցրել 130 ընտանիքների:
Այս մասին ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ Al Hadath հեռուստաալիքին հաղորդել է “Սիրիայի ժողովդրավարական ուժեր” զինված կոալիցիայի ներկայացուցիչը: Նրա խոսքով քուրդ զինյալները հետ են մղել ահաբեկիչներին և կարողացել են պաշտպանել մնացած փախստականներին:
«Էլ-Բահրա» ճամբարը գտնվում է Հաջինի մերձակաքյում, որի վրա այժմ հարձակվում են Սիրիայի ժողովրդավարական ուժերը ԱՄՆ-ի հովանու ներքո գտնվող միջազգային կոալիցիայի աջակցությամբ:
Քրդական Fırat News գործակալության տվյալներով, ահաբեկիչները հանկարծակի են հարձակվել այդ ճամբարի վրա՝ օգտվելով ավազե քամու պատճառով ստեղծված վատ տեսանելիությունից:
Սիրիայի ժողովրդավարական ուժերի զինյալները հարձակումը հետ մղելու ընթացքում ոչնչացրել են առնվազն 20 ահաբեկիչների: