Հոկտեմբերի 15-ին Լյուքսեմբուրգում կայանալիք բանակցությունների ընթացքում ԵՄ արտգործնախարարները պաշտոնապես կհաստատեն քիմիական զենքի կիրառման հետ կապված պատժամիջոցները: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի ԱԳՆ մամուլի հաղորդագրությանը:
Բրիտանիայի ԱԳՆ-ի հավաստմամբ, հոկտեմբերի 15-ին Լյուքսեմբուրգում ԵՄ արտգործնախարարները պաշտոնապես կհաստատեն “Բրիտանիայի և Ֆրանսիայի առաջարկած պատժամիջոցների ռեժիմը Սիրիայում և Սոլսբերիում հարձակումներից հետո”:
«Երկար տարիներ քիմիական զենքի օգտագործման միջազգային արգելք կար, բայց Սոլսբերիից և Սիրիայից հետո այն վտանգված է: Այժմ մեզ հարկավոր է նորից կարմիր գիծ անցկացնել, իսկ դա նշանակում է, որ ցանկացածի համար, որը սարասփելի զենք է կիրառում, գինը միշտ շատ բարձր կլինի: Այս նոր պատժամիջոցները կենսականորեն անհրաժեշտ են, բայց սրանով պատմությունը չի ավարտվում», — ասվում է Հանթի հայտարարությունում:
Բանակցությւոններից առաջ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջերեմի Հանթը կհանդիպի Լեհաստանի, Չեխիայի, Հունգարիայիմ Սլովակիայի, Սլովենիայի, Բուլղարիայի, Խորվաթիայի և Ռումինիայի իր գործընկերների հետ և շնորհակալություն կհայտնի նրանց “քիմիական զենքի օգտագործման դադարեցման դեմ գլոբալ ջանքերի շրջանակում ցուցաբերած աջակցության և վճռականության համար”:
Բրիտանացի նախարարը, ինչպես և ակնկալվում է, կհայտարարի նաև կիբեր հարձակումների կապակցությամբ պատժամիջոցների ռեժիմի ներդրման քննարկումն արագացնելու անհրաժեշտության մասին: