Ռուսաստանն կօգնի Իրանին ԱՄՆ-ի պատժամիջոցների շրջանցման մեխանիզմ ստեղծելու հարցում: Այդ մասին հայտնել է Mako.co.il պարբերականը՝ վկայակոչելով Իսրայելի արտաքին գործերի նախարարության գաղտնի փաստաթուղթը:
Պարբերականի տվյալներով` Իրանն իր նավթը կմատակարարի Կասպից ծովում Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին, իսկ այնուհետև այդ նավթը միջազգային շուկա կուղարկվի որպես ռուսական:
Նշվում է, որ այդ մեխանիզմին հավանություն են տվել Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ղեկավարները` սեպտեմբերին թեհրանում կայացած եռակողմ գագաթաժողովի ժամանակ:
Պարբերականի փոխանցմամբ` նման մեխանիզմի ստեղծմանն իր լուռ համաձայնությունը կտան նաև Եվրոպան: Այդկերպ եվրոպական երկրները ցանկանում են թույլ չտալ Իրանի դուրս գալը միջուկային գործարքից: