Գլենդելի «Արարատ» հայկական ռեստորանում անհայտ անձը կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկ անձ էլ վիրավորվել, հայտնում է ktla.com-ը:
Ոստիկանությունը հարցաքննում է միջադեպին ականատես եղած բազմաթիվ մարդկանց, ովքեր հավաքված են եղել ռեստորանի մոտ տոնակատարության համար:
«Հետևաբար, մեզ ծանր աշխատանք է սպասվում, քանի որ մենք պետք է զրուցենք նրանցից յուրաքանչյուրի հետ»,- ասել է ոստիկանության սերժանտ Դեն Սաթլզը: Հաղորդվում է, որ կրակոցներ արձակած անձը մոխրագույն մեքենայով փախուստի է դիմել: Այլ տվյալներ նրա մասին չկան: