Ադրբեջանի «սև ցուցակում» են ընդգրկվել Ռուսաստանի Դաշնության պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, ՌԴ իշխող «Միացյալ Ռուսաստան» կուսակցության պատգամավոր Սվետլանա Ժուրովան և ռուս գրող Լյուդմիլա Ուլիցկայան՝ Արցախ կատարած այցի համար: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
Ցուցակում են հայտնվել բոլոր այն ռուսաստանցի կանայք, որոնք ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ այցելել են Արցախ:
Կանայք Արցախ էին այցելել «Կանայք հանուն խաղաղության» արշավի շրջանակներում: