Որոշվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Խորհրդարանական վեհաժողովի նիստը Երևանից տեղափոխել Մոսկվա: Այդ մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում անելով Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովին:
«Այն կանցկացնենք հոկտեմբերի 29-30-ը Մոսկվայում, այլ ոչ Հայաստանում»,- ասել է Կալաշնիկովը:
Նրա խոսքով՝ այս որոշումը կապված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հրաժարականի հետ: