Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Ֆրանսիայի և Հայաստանի ղեկավարներ Էմանուել Մակրոնին և Նիկոլ Փաշինյանին հրավիրել է մասնակցելու Չեչնիայում կայանալիք պարի փառատոնին, հայտնում է INTERFAX.RU-ն:
Նա իր Telegram-ի ալիքում գրել է, որ որոշել է հրավիրել քաղաքական գործիչներին այն բանից հետո, երբ դիտել է տեսանյութը, որտեղ Փաշինյանը և Մակրոնը կովկասյան պար են պարում:
«Սա հանգեցրեց այն մտքին, որ «Փաշինյան-Մակրոն» պարը կարող է կովկասյան բոլոր ժողովուրդների համար հիանալի, բարի և օգտակար պարային մարաթոնի սկիզբը հանդիսանալ: Կարծում եմ, որ նախաձեռնությունն աջակցություն կստանա հայտնի քաղաքական գործիչների, հասարակական գործիչների կողմից»,- նշել է Կադիրովը: