Թուրք քննիչների խումբը, սպասվում է, որ երկուշաբթի մինչեւ օրվա ավարտ անհետացած սաուդցի լրագրող Հաշքաջիի գործով քննչական գործողություններ կիրականացնի Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսարանում, հայտնում է NTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով թուրքական դիվանագիտական աղբյուրներին։
Ենթադրվում է, որ մասնագետները զննությունը կանցկացնեն օրվա 2-րդ կեսին։ Էր Ռիադը թուրքական կողմին հյուպատոսարանում քննչական գործողությունների թույլտվություն է տվել դեռ հոկտեմբերի 9-ին։ Հոկտեմբերի 12-ին դիվանագիտական ներկայացուցչություն է այցելել Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչների խումբը հետաքննությամբ զբաղվող թուրք քննիչների հետ կապի մեջ մտնելու համար։
Սաուդցի լրագրող Հաշքաջին, ով 2017 թվականից Washington Post-ի մեկնաբան է, անհետացել է Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն մտնելուց հետո։ Սաուդյան դիվանագետները պնդում են, որ լրագրողն անհետացել է հյուպատոսությունից դուրս գալուց հետո։