Պետք է պատրաստել Եվրամիությանն այն սցենարին, որ Brexit-ը կիրագործվի առանց որևէ պայմանավորվածությունների ձեռքբերման Եվրամիության և Մեծ Բրիտանիայի միջև: Այս մասին նշված է Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի՝ 17-18 հոկտեմբերին ԵՄ գագաթաժողովի հրավերք-նամակում՝ ուղղված Եվրոպական խորհրդի անդամներին, փոխանցոմ է ՌԻԱ Նովոստին:
"Մենք պետք է պատրաստենք Եվրոպական Միությունն առանց պայմանավորվածությունների սցենարին, որն առավել հավանական է, քան երբևէ", - ասված է նամակում:
Տուսկը հիշեցրել է, որ գագաթաժողովը կմեկնարկի չորեքշաբթի երեկոյան Brexit-ի մասին քննարկմամբ:
Տուսկը հրավիրել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին ԵՄ-ում մնացող 27 անդամ-պետությունների ղեկավարներին ներկայացնել ԵՄ-ի հետ "ապահարզանի" մասին բանակցությունների վերաբերյալ իրենց կառավարության գնահատականը, որից հետո 27 երկրների ղեկավարները "կորոշեն՝ ինչպես առաջ մղել բանակցությունները" Brexit-ի հարցով ԵՄ կողմից գլխավոր բանակցող Միշել Բարնիեի կողմից ներկայացված առաջարկների հիման վրա:
Տուսկը հիշեցրել է նաև, որ սեպտեմբերին Զալցբուրգում անցկացված գագաթաժողովից հետո ԵՄ-ն ցանկանում էր տեսնել առավելագույն առաջընթաց "ապահարզանի" մասին բանակցություններում, ինչն էլ կհանգեցներ պայմանավորվածությունների ձեռքբերմանը հոկտեմբերին: Սակայն դա ավելի բարդ էր, քան ենթադրվում էր, արձանագրել է Տուսկը: Այնուամենայնիվ, Տուսկի խոսքերից ելնելով, անհրաժեշտ է պահպանել Միացյալ Թագավորության հետ այդ գործարքի հանդեպ հույսն ու ձգտումը: