Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ԵՄ անդամ երկրների առաջնորդներին ուղղված իր ուղերձում նրանց կոչ է արել պատրաստ լինել միության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն` առանց Բրյուսելի հետ գործարքի, հայտնում է Reuters-ը:
Տուսկի խոսքերով` Մեծ Բրիտանիայի` ԵՄ կազմից դուրս գալու սցենարն այժմ առավել քան երբևէ հավանական է:
Միևնույն ժամանակ Տուսկը նշել է, որ այդ հանգամանքը չպետք է պատճառ դառնա երկխոսությունն ընդհատելու համար և կոչ է արել ԵՄ առաջնորդներին ներդնել բոլոր ջանքերը նման սցենարից խուսափելու համար: