ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Սաուդյան Արաբիա այցից հետո հոկտեմբերի 17-ին կայցելի Թուրքիա, գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Սպասվում է, որ մեկօրյա այցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղարը կքննարկի Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն մուտք գործելուց հետո անհայտ կորած սաուդացի հայտնի ընդդիմադիր լրագրող, The Washington Post-ի թղթակից Ջամալ Խաաշկղիջիի գործի հետ կապված մի շարք մանրամասներ:
Պոմպեոյին կընդունի Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: