ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը եւ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը գաղտնալսման դեպքով հարուցված քրեական գործով տուժող են ճանաչվել: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանին: