ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է ԱՄՆ Պետդեպի մշտական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթի թեկնածությունը ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնում, գրում է Politico թերթը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմում ունեցած աղբյուրներին:
Նշվում է, որ Նոյերթն ու Պոմպեոն մտերմացել են, ավելին՝ վերջերս միասին մեկնել են Սաուդյան Արաբիա: Բացի այդ Սպիտակ տան աշխատակիցները համարում են Նոյերթին շատ հարմար թեկնածու Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքականությունը ներկայացնելու համար:
Նոյերթն առայժմ հրաժարվել է մեկնաբանել այս լուրը: