Իսրայելի ռազմա-օդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Գազայի հատվածում ի պատասխան Գազայի հատվածից իսրայելական Բիիր-Շևե քաղաքի հրթիռակոծման: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը:
Հաղորդվում է, որ ավիահարվածների արդյունքում ոչնչացվել է պաղեստինցիների ջոկատ, որը պատրասվում էր նորից հրթիռ արձակել Իսրայելի ուղղությամբ:
Նշենք, որ թեև Գազայից արձակված հրթիռն ընկել է բնակելի տան վրա, սակայն զոհեր չկան, քանի որ այդ տանը բնակվող ընտանիքը հասցրել էր ապաստարան տեղափոխվել: