France Presse գործակալությունը պատմել է Առաջին աշխարհամարտի 5 մասնակիցների` այդ թվում նաև Սարգիս Նաջարյանի ճակատագրի մասին:
«Սարգիսը Թուրքիայից արտագաղթել էր մինչև Ցեղասպանությունը և հաստատվել էր Բոստոն: Սակայն որորշել է միանալ Ֆրանսիայում ձևավորված կամավորական ջոկատին, որպեսզի կարողանա գտնել իր ընտանիքին, որի հետ կապը կորցրել էր 1915 թվականին», - ասվում է գործակալության կայքում հրապարակված հոդվածում:
Նշվում է, որ «Հայկական լեգիոն» անունը կրող ջոկատի հետ Սարգիսը Թուրքիայում անցկացրել է երեք տարի` մինչև այդ երկրից ֆրանսիական զորքերի դուրսբերումը 1920 թվականին:
Տարիներ անց արդեն Կիպրոսում հաստատված Սարգիս Նաջարյանը գտել է իր քրոջը, ով հրաշքով էր փրկվել Ցեղասպանությունից և ապաստանել էր Սիրիայում: