Բրիտանացի գրող Աննա Բեռնսը դարձել է 2018 թվականի Բուքերյան մրցանակի (Man Booker Prize) դափնեկիր, հայտնում է ТАСС-ը:
Հեղինակավոր ժյուրին բրիտանացի գրող և փիլիսոփա Քվամե Էնթոնի Ափիայի գլխավորությամբ ընտրել է Բեռնսի Milkman («Կաթնավաճառը») անվանումը կրող վեպը ֆինալիստների «համառոտ ցանկից»՝ այն համարելով «պարզապես հիանալի»:
«Մեզնից ոչ ոք երբեք նման բան չի ընթերցել»,- ասել է Ափիան՝ ներկայացնելով հաղթողին:
Ստեղծագործությունը պատմում է Հյուսիսային Իռլանդիայում 1970-ականների հակամարտության ժամանակ ապրող երիտասարդ աղջկա բարոյական երկընտրանքների մասին: