«Հեռացող դեսպանի հայտարարությունը կարելի է համարել հեռացող մեսիջ»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունը մեր երկրում ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի` Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հայտարարությանը։
Մասնավորապես, evnreport կայքի հետ հարցազրույցում Միլսը, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, նշել էր «ԼՂ հարցի ցանկացած կարգավորում պահանջում է «գրավյալ տարածքների» մի մասի վերադարձ»։
Վարչապետի խոսքով՝ այս հարցի շուրջ հայկական կողմը շատ հստակ արտահայտել է իր դիրքորոշումը և որևէ փոփոխություն չկա: