«Թուրքիա այցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն երկրի նախագահ Թայիփ Էրդողանի հետ հանդիպել է Էսենբողա (Անկարա) օդանավակայանում: Բանակցությունները տևել են 40 րոպե»,- նշված է Թուրքիայի նախագահի մամլո ծառայության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Պոմպեոյի հետ Էրդողանի հանդիպումը տեղի է ունեցել օդանավակայանում: Բանակցություններից անմիջապես հետո թուրք առաջնորդը մեկնել է Մոլդովա:
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Անկարայում Պոմպեոյի բանակցությունների ժամանակ քննարկվելու է Սիրիայի հարցը: Երկրի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Պոմպեոյի հետ բանակցությունների թեմաներից մեկն է լինելու սաուդցի լրագրող Ջամալ Հաշքաջիի գործը: