ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հայ-ամերիկյան հարաբերություններին և Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսի` Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հայտարարությանը:
«Մենք ուշադրություն ենք դարձրել Հայաստանում իր առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Միլսին: ԱՄՆ դեսպանը հայտնել է, որ իր երկրի կառավարությունը, ամերիկյան դեսպանատունը վերջին տասնամյակների ընթացքում նպատակաուղղված աջակցել է հայկական հասարակության որոշ խմբերին և կառավարության որոշ ներկայացուցիչների: Ընդ որում, սուվերեն պետության ներքին գործերին միջամտելու մասին դեսպանը խոսում էր առանց մի գրամ շփոթմունքի: Իբր այդ ամենն արդարացված է եղել և անհրաժեշտ էր Հայաստանն ավելի արդար և թափանցիկ հասարակություն դարձնելու բարի նպատակի համար», - ասել է Զախարովան: