Ստամբուլում 90 տարեկանում մահացել է հայտնի պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը։ Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղումա անելով թուրքական «Հուրիեթ» պարբերականին:
Պոլսահայ լուսանկարչի ինքնազգացողությունը վատացել էր, ինչի արդյունքում նրան տեղափոխել էին հիվանդանոց։ Հիվանդանոցում բժիշկները երկու անգամ կարողացել էին վերականգնել Գյուլերի սրտի աշխատանքը՝ տեղափոխելով նրան վերակենդանացման բաժանմունք:
Քիչ անց, սակայն, նա սրտի անբավարարության հետևանքով մահացել է։
Նրա մականունն է «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ»:
Աշխարհահռչակ լուսանկարչի՝ աշխարհի տարբեր անկյուններում և ժամանակներում արված ավելի քան 100 լուսանկարներ 2013 թվականի հունիսին ամփոփվեցին Հայաստանի ազգային պատկերասրահում բացված «Բարև ձեզ» խորագրով ցուցահանդեսում:
1970 ականներին ֆոտոհարցազրույցներ է վերցրել այնպիսի հեղինակավոր դեմքերից, ինչպիսիք են Ուինսթոն Չերչիլը, Մարիա Կալլասը, Ջոն Բերգերը, Բերնարդ Ռասսելը, Սալվադոր Դալին, Պաբլո Պիկասոն, Ինդիրա Գանդին և այլք: Համարվում է Թուրքիայում ֆոտոնկարչության հիմնադիրը:
2000թ. Թուրքիայում անցկացված հարցումների արդյունքում նրա անունը գրվել է հազարամյակի 0 մեծագույն թուրքերի կողքին: