ԵՄ անդամ երկրների առաջնորդները չեղարկել են Brexit-ի հարցերով նոյեմբերի 17-18-ին նախատեսված գագաթաժողովը, հայտնում է Reuters-ը:
Վերջինիս փոխանցմամբ, ԵՄ պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել են, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի մասնակցությամբ հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած գագաթաժողովի ժամանակ չի հաջողվել առաջընթաց գրանցել:
Այսպիսով, Լոնդոնը ժամանակ է շահում կարգավորելու իր ներքաղաքական հարցերը, որոնք, ԵՄ անդամ երկրների առաջնորդների հիմնական մասի կարծիքով, իրական խոչընդոտ են Brexit-ի գործարքի կնքման համար:
Նշվում է նաև, որ Brexit-ի հարցերով գագաթաժողովը կկայանա միայն այն դեպքում, երբ ԵՄ գլխավոր բանագնաց Միշել Բրանյեն հայտնի բանակցային գործընթացում առաջընթացի մասին: