Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող բազկամարտի աշխարհի առաջնությունում հայ մարզիկները շարունակում են իրենց հաջող ելույթները։
ՀԱՕԿ-ից հայտնում են, որ մրցումային երրորդ օրը մրցահարթակը տրամադրվել էր հաշմանդամություն ունեցող անձանց, որտեղ հաջողության հասավ Սերոբ Աբրահամյանը, նվաճելով մեր ընտրանու երրորդ ոսկե մեդալը։