Մոլդովայի խորհրդարանը հավանություն չի տվել սահմանադրական փոփոխություններին, որոնց համաձայն եվրոպական ինտեգրացիան հռչակվում է որպես երկրի զարգացման ռազմավարական նպատակ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Այսօր կայացած նիստում փաստաթուղթը ստացել է 54 կողմ ձայն: Փոփոխությունների ընդունման համար անհրաժեշտ էր 101 անդամ ունեցող Մոլդովայի խորհրդարանի 67 խորհրարանականի կողմ ձայնը:
Նիստը բոյկոտել էին Մոլդովայի Լիբերալ և Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունների խմբակցությունները:
Նախաձեռնության հեղինակն է Մոլդովայի խորհրդարանի ձայների մեծամասնությանը տիրապետող Մոլդովայի դեմոկրատական կուսակության ղեկավար Վլադիմիր Պլախոտնյուկը: Նա բացատրել է այս փոփոխությունները երկրի եվրաինտեգրման կուրսն ապահովելու անհրաժեշտությամբ` անկախ քաղաքական փոփոխություններից, որոնք կարող են տեղի ունենալ ապագայում:
Դեմ է արտահայտվել նաև նախագահ Իգոր Դոդոնը, ով հայտարարել է, որ չի հաստատելու փոփոխությունները: Նա հիշեցրել է, որ սահմանադրությունն արգելում է գաղափարախոսություններից որևէ մեկի հռչակումը որպես պետական: Դոդոնի կարծիքով եվրաինտեգրման մասին դրույթներն էլ ավելի կսրեն Քիշինևի հարաբերությունները չճանաչված Մերձդնեստրի ու Գագաուզիայի ինքնավարության հետ, որոնց բնակիչներն արտաքին քաղաքականության արևելյան վեկտորի կողմնակից են: