Այսօր՝ հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրինության գործադիր տնօրեն Թոմաս Մայր-Հարթինգի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի վարչությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են հայաստանյան ներքաղաքական զարգացումներին, ինչպես նաև քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: